Առաջնային գրանցման փուլը կամ Ապրանքանիշերի, ֆիրմային անվանումների և մտավոր սեփականության այլ օբյեկտների գրանցման առաջնահերթության ժամանակաշրջանը (sunrise) տևում է 5 ամիս, 2015թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2016թ. հու նվարի 31-ը ներառյալ:

Այս ժամանակաշրջանում ՀՀ-ում ապրանքանիշեր, ֆիրմային անվանումներ և մտավոր սեփականության այլ օբյեկտներ գրանցած բոլոր անձինք առաջնահերթ իրավունք ունեն դիմել համապատասխան անվամբ դոմենի գրանցման հայտով առցանց սահմանված ժամկետի ընթացքում` ներկայացնելով իրենց կողմից տվյալ ապրանքանիշի, ֆիրմային անվանման կամ մտավոր սեփականության այլ օբյեկտների մասին գրանցման հիմքեր` ՀՀ-ում գրանցված ապ րանքանիշի վկայականի և պետռեգիստրի վկայականի էլեկտրոնային տարբերակները (սկանավորված), ապրանքանիշի նկատմամբ իրավունքի այլ հիմքեր (առկայության դեպքում), ֆիրմային անվանումների դեպքում` պետռեգիստրի վկայականի էլեկտրոնային տարբերակը (սկանավորվա ծ), իսկ մտավոր սեփականության այլ օբյեկտների դեպքում համապատասխան գրանցումը հաստատող փաստաթուղթ և բոլոր դեպքերում հայտի ընդունման համար նախատեսվող վճար (առցանց կամ բանկային փոխանցում), որը կազմում է 5000 ՀՀ դրամ:Բանկային վճարման դեպքում « Նպատակ» դաշտում պետք է անպայման նշել ներկայացվող դոմենի անունը։

Ապրանքանիշերի և ֆիրմային անվանումների գրանցման առաջնահերթության համար սահմանված ժամկետի ավարտից հետո այդ ընթացքում ստացված բոլոր փաստաթղթերը ենթարկվում են համապատասխանության քննության:

Համապատասխանության քննության արդյունքում.

- Այն դեպքում, եթե դոմենի համար ներկայացվել է մեկ հայտ և բոլոր ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են պահանջներին, ապա դոմենի գ րանցման իրավունքը անցնում է հայտատուին:

- Այն դեպքում, եթե միևնույն դոմենի համար դիմում են մեկից ավելի հայտատուներ, ունենալով պատշաճ հիմքեր, ապա տվյալ դոմենի համար պատշաճ հիմքեր ունեցող հայտատուները կարող են ընդհանուր համաձայնության գալ բանակցությունների միջոցով` ստորագրելով և կնքելով համաձայնագիր ի օգուտ մեկի: Ընդհանուր համաձայնության չգալու դեպքում, հայտատուներին կառաջարկվի դոմենի գրանցման իրավունքի համ ար առցանց փակ աճուրդային տարբերակ:


Մեկից ավելի անձանց մասնակցությամբ ցանկացած ընթացակարգի կիրառման արդյունքում դոմենների գրանցման իրավաչափության հետ կապված վեճերը նշված անձինք լուծում են իրար միջև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ներառյալ, բայց չսահմանափակվելով բանակցությունների, մեդիացիայի, արբիտրաժի կամ դատական կարգով, ինչի հիման վրա ԻՏԿ ՍՊԸ-ն կատարում է համապատասխան գրառում:

Դոմենի գրանցման իրավունք ունեցող հայտատուն ինքնուրույն է ընտրում Ռեգիստրարին դոմենի գրանցման համար:

Կոնտակտային տվյալներ

ԱՆՎԱՆՈՒՄ՝ «ԻՆՏԵՐՆԵՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ
ՀՎՀՀ՝ 05010686
Հ/Հ` 220553330089000
ԲԱՆԿ՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Էլ. փոստ՝ info@itc.am
Հեռ.՝ +374 60 275555