.հայ տիրույթում դոմենների գրանցման սկզբունքներ
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Ընդհանուր հասկացություններ
ԻՀ ՀԿ` | «Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպություն, որը .հայ տիրույթի կառավարիչն է: |
ԻՏԿ` | Ինտերնետ Տեխնոլոգիաների Կենտրոն ՍՊԸ, որը .հայ տիրույթի Ռեգիստրն է: |
AMNIC` | ԻՏԿ-ի կազմում գործող Հայաստանի տեղեկատվական կենտրոնն է: |
Ռեգիստրար` | ..ՏԿ-ի հետ պայմանագիր ունեցող այն իրավաբանական անձն է, որը իրականացնում է .հայ տիրույթում դոմենների գրանցում` սահմանելով դոմենի գրանցման ծառայության մատուցման գինը: |
Գրանցորդ` | Այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը գրանցում է .հայ տիրույթում դոմեն: |
Հայտատու` | Այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը հայտ է ներկայացնում .հայ տիրույթում դոմենի գրանցման իրավունք ձեռք բերելու համար: |
Արձագանքող խումբ` | .AM և .հայ տիրույթներում սկզբունքներին հակասող և անվայել բովանդակությանը արձագանքող խումբ: |
1.2. ԻՀ ՀԿ-ն իրավասու է ամրագրել որոշակի դոմենների ցանկ` ԻՀ ՀԿ կանոնադրությամբ նախատեսված ծրագրեր իրականացնելու համար:
Այդ ցանկում ընգրկվող դոմեններն են` մասնավորապես, 0-9 թվերը, հայկական այբուբենը, հայկական այբուբենի տառեր
ի անվանումները:
Սույն դոմենները կարող են հատկացվել միայն ԻՀ ՀԿ վարչության որոշմամբ:
1.3 ԻՀ ՀԿ-ն իրավունք է վերապահում կազմավորել գրանցման համար արգելված անունների ցանկ:
1.4 .հայ տիրույթի կառավարումը իրականացվում է AMNIC-ի կողմից, որի պաշտոնական կայքն է www.amnic.net:
2. Աշխարհագրական անունների գրանցում
2.1 ԻՀ ՀԿ-ն, հիմնվելով «Աշխարհագրական նշումների մասին» օրենքի վրա, սահմանում է` ՀՀ տարածաշրջանների, մարզերի, քաղաքների, համայնքների անվանումներով նույնանուն դոմենները տրամադրել համապատասխան մարզպետարաններին, քաղաքապետարաններին և համայ
նքապետարաններին:
3. Դոմենների գրանցման կարգը
3.1 Դոմենների գրանցումը իրականացվում է ընդհանուր կարգով` ԻՏԿ-ի և Ռեգիստրարների միջև կնքված պայմանագրի շրջանակներում:
4. Սահմանափակումներ
4.1 Դոմեն գրանցելիս թույլատրվում է կիրառել լատինական կոդով 0-9 թվերը, «-» (տողամիջի գծիկը), ինչպես նաև յունիկոդով հայերեն բոլոր տառերը` բացառությամբ «և»-ի:
4.2 Դոմենների երրորդ և ավելի մակարդակներում թույլատրված նշանների օգտագործման վերահսկումը և պատասխանատվությունը կրում է երկրորդ կարգի անուն գրանցողը, բացառությամբ այն դեպքերի, երբ երկրորդ մակարդակի անունը գրանցվում է Ռեգիստրարի կողմից:
4.3 Ցանկացած մակարդակում արգելված նշանների կիրառման դեպքում ԻՏԿ-ն իրավունք է վերապահում սահմանափակելու դոմենի գրանցումը:
5. Այլ դրույթներ
5.1 Գրանցելով դոմեն` ԻՏԿ-ն ի գիտություն է ընդունում Գրանցորդի իրավունքը այդ դոմենի օգտագործման նկատմամբ` Գրանցորդի և Ռեգիստրարի միջև կնքված դոմենի գրանցման պայմանագրի շրջանակներում և ժամկետում:
5.2 Դոմենի գրանցումը ոչ մի օրինական իրավունք չի տրամադրում այդ անվան նկատմամբ, և կողմերի միջև ծագած վեճերը պետք է լուծում գտնեն գործող օրենսդրական նորմերի շրջանակներում:
5.3 Գրանցորդը հաստատում է, որ դոմենը չի խախտում ապրանքանշանային կամ այլ իրավունքներ և կրում է պատասխանատվություն դոմենի գրանցումից բխած բոլոր հետևանքների համար:
5.4 ԻՏԿ-ի կողմից Ռեգիստրարին մատուցվող ծառայությունների շրջանակներում` .հայ տիրույթում դոմենի գրանցումը իրականացվում է Ռեգիստրարի և Գրանցորդի միջև կնքված դոմենի գրանցման պայմանագրի համաձայն և ցանկացած վիճահարույց իրադրություններում, դ
ատական վիճարկման և այլ պարագաներում վիճահարույց կողմեր են հանդիսանում Ռեգիստրարը և Գրանցորդը:
5.5 Գրանցորդը հաստատում է, որ գրանցված դոմենը չի օգտագործվի ոչ մի անօրինական կամ անվայել նպատակներով ոչ մի հանգամանքներում և ոչ մի երկրում:
5.6 Եթե Գրանցորդը օգտագործել է դոմենը սփամի (spam) առաքման համար, անօրինական կամ անվայել նպատակներով (ազգամիջյան, կրոնական կամ էթնիկ չափանիշներով գժտության հրահրման համար, միջազգային ահաբեկչության խթանման և ուժի կիրառման քարոզչության
համար, պոռնկագրության տարածման և տրաֆիկինգի համար), ապա այդ դոմենի հասանելիությունը կարող է սահմանափակվել Արձագանքող խմբի կողմից, որը քննարկում է նման խախտումները և կայացնում է որոշում:
5.7 Դոմենի օգտագործման նկատմամբ Գրանցորդի իրավունքը կարող է չեղյալ համարվել, եթե պարզվի, որ դոմենի գրանցում կատարելիս տրամադրված փաստաթղթերը կեղծ են կամ թերի:
5.8 Անբարոյական, վիրավորական բառեր և հայհոյանք պարունակող դոմենների գրանցման հայտերը կարող են մերժվել:
5.9 Ցանկացած կայքի բովանդակություն, նրա մաս կազմող տեքստը և պատկերները, տեսա և ձայնային նյութերը չպետք է հակասեն ՀՀ օրենքներին և ՀՀ իրավասու մարմինների կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերին, կոնվենցիաներին, մեմորանդումներին:
5.10 Սույն սկզբունքների բացառիկ ենթադատության տիրույթն է ՀՀ ողջ տարածքը:
5.11 Դոմենների գրանցման ծառայությունը ենթակա է ՀՀ օրենսդրությանը: